Խաղ բնության հետ. Off-roading

Բնության հանդեպ սերը ստիպեց Դավիթին իր աշխատանքային «Ուազը» ձևափոխել, վերազինել ու դարձնել մեքենա, որը կօգնի հասնել դժվարանցանելի վայրեր։ Արդեն 15 տարի է՝ նա Հայաստանում զբաղվում է off-roading-ով։ Այս սպորտաձևը բավական վտանգավոր է. մասնակիցները ամեն վայրկյան պետք է պատրաստ լինեն փորձությունների։ Հայաստանում այս քիչ տարածված սպորտաձևի մրցմանը կարելի է հետևել հուլիսի 29-ին Գեղարքունիքի Անտառամեջ գյուղում։ Տեսանյութը պատրաստել են «Հետք մեդիա գործարանի» շրջանավարտներ Սեդա Առաքելյանն ու Մարգարիտա Հարությունյանը։

Մեկնաբանել