Հայաստանում կապիկի ծաղկի որևէ դեպք չի գրանցվել. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության հուլիսի 28-ի նիստից հետո հայտարարել է, որ Հայաստանում կապիկի ծաղկի որևէ դեպք չի գրանցվել։

«Հայաստանում ցանկացած դեպքում, երբ կասկածվում է կապիկի ծաղիկ, կատարվում է թեստավորում։ Ռուսաստանից ստացել ենք կապիկի ծաղկի թեստավորման հավաքածուները: Մինչև այս պահն իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները բացասական են եղել, Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել»,- նշել է նախարարը:

Ավանեսյանը հայտնել է նաև, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության աճ կա։ Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանում շրջանառվում է BA․5 ենթատեսակը, որը «օմիկրոնի» ենթաշտամներից է։

Մեկնաբանել