«Հայաստան-Սփիւռք. ի՞նչ յարաբերութիւն(ներ)» խորագիրը կրող յօդուածով մը, որ լոյս տեսած է «Nouvelles d’Arménie Magazine»-ի հրատարակած «Résonamces» պարբերաթերթին մէջ, լրագրող Տիգրան Եկաւեան եւ քաղաքագէտ Կայծ Մինասեան կ՛ուսումնասիրեն, թէ ինչու Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները Հայաստանի անկախութենէն ետք չեն ստացած ռազմավարական բնոյթ։ Սիվիլնեթի տաղաւարէն ներս իրենց արտայայտած միտքերուն մասին Եկաւեան զրուցեց «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանի հետ։
«Հայաստանի ռուսացո՞ւմ, կա՞մ սփիւռքացում»
-
Հայաստանի առողջապահության առաջ ծառացած մարտահրավերների շուրջ․ Նուբար Աֆեյանի և Անահիտ
«Ապագա գործերի նախարարության» հերթական թողարկման շրջանակում ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի համահիմնադիր, դոկտոր Նուբար Աֆեյանը զրուցում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Նախարարը պատմում է իր կարիերայի մասին, կիսում իր տեսլականը առողջապահության ոլորտում պետական և մասնավոր հատվածների գործակցության վերաբերյալ, անդրադառնում հարցերին, թե ինչպես իր գերատեսչությունը դիմագրավեց կորոնավիրուսի համավարակին և 2020-ի պատերազմին։
-
Ինչ են պատմել ռուս խաղաղապահները արցախցի գործիչներին. զրույց Տիգրան Պետրոսյանի
Արցախի «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը օգոստոսի 3-ին այլ գործիչների հետ միասին ադրբեջանական սարդանքի հետևանքով տեղի ունեցած սրացումից հետո հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ։ Ըստ Պետրոսյանի՝ Վոլկովը ասել է, որ խաղաղապահների իրավունքները շատ սահմանափակ են. կարող են կրակել այն դեպքում, երբ իրենց կյանքին վտանգ է սպառնում։ ՍիվիլՆեթը ընդդիմադրի հետ զրուցել է այդ հանդիպման մանրամասների, ինչպես նաև Աղավնոյի հանձնման մասին։
-
Զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի․ ՊՆ
Զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով»,- ասված է հաղորդագրությունում։ ՊՆ-ից նշում են, որ տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
-
Պուտինը հաղթում է Էներգետիկ պատերազմում. Bloomberg-ի հոդվածագիր
Bloomberg-ի սյունակագիր Խավիեր Բլասն (Javier Blas) իր «Էներգետիկ շուկաներում Պուտինը հաղթում է պատերազմում» (In the Energy Markets, Putin Is Winning the War) վերնագրված հոդվածում, որը հրապարակվել է The Washington Post թերթում, անդրադառնում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև սկսված էներգետիկ դիմակայությանը։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ Անկախ ինչ ցուցանիշ կվերցնեք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթում է էներգետիկ շուկաներում։ Մոսկվան կթում է իր նավթային կովը՝ ամեն օր հարյուր միլիոնավոր դոլարներ վաստակելով Ուկրաինա ներխուժումը ֆինանսավորելու և պատերազմի համար ներքին աջակցություն գնելու համար: Երբ նոյեմբերին սկսվեն ռուսական հում նավթի արտահանման դեմ եվրոպական պատժամիջոցները, տարածաշրջանի երկրները կկանգնեն դժվարին ընտրության առաջ, քանի որ էներգետիկ ճգնաժամը սկսում է սպառնալ […]
-
«Մին խելունք մարդ չկա, վեր ասե ստի չի, ստի ա».
ՍիվիլՆեթի՝ Արցախի թիմը զրուցել է Ստեփանակերտի բնակիչների հետ՝ օգոստոսի սկզբին շփման գծում տեղի ունեցած լարվածության, Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո, Սուս համայնքների բնակիչների՝ մինչև օգոստոսի 25-ը իրենց բնակավայրերը լքելու մասին, հարցեր ուղղել ապագայի մասին։
-
Ինչ փուլում է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շինարարությունը․ անդրադարձ
Հայաստանը Արցախին կապող նոր, միակ այլընտրանքային ճանապարհի կառուցումը մեկնարկել է։ Ճանապարհը սկիզբ է առնում Սյունիքի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի վերջնամասից։ Մեկ շաբաթից ավելի է՝ այս հատվածում անդադար աշխատում է շինտեխնիկան, կատարվում են հողային աշխատանքներ: Նշված ժամկետում ճանապարհը շահագործման հանձնելու նպատակով աշխատանքները կիրականացվեն երեք հատվածներով՝ երեք շինարարական կազմակերպությունների կողմից: Շինարարական աշխատանքներում ներգրավված է երկու շինարարական կազմակերպություն: Մոտ 12 կմ երկարություն և 12 մետր լայնություն ունեցող նոր ճանապարհն անցնելու է Արցախի Մեղվաձոր, Հին Շեն գյուղերով և միանալու է Ադրբեջանի կառուցած՝ Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղուն։ Օգոստոսի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղու՝ […]
-
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է՝ ինչու է Բալասանյանը խաղաղապահների և
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը հաստատել է, որ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել է Բերձոր: «Առավոտ» օրաթերթի կայքէջում «Վիտալի Բալասանյանը Բերձոր է այցելել ադրբեջանցի պաշտոնյաների և ռուս հրամանատարների հետ» վերտառությամբ հոդված էր հրապարակվել, որում Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը հայտնել էր, որ Բալասանյանը Ադրբեջանի պաշտոնյաների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարների հետ շրջել է Բերձորում: Պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր հարցին, թե ո՞րն էր այցելության նպատակը և ի՞նչ հարցեր են քննարկվել, Արցախի ԱԽ գրասենյակից նշեցին. «Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քաղաք Բերձոր կատարած այցելությանը, այն պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ […]