«Կրթության տապան»․ Զարմանալի դպրոցներ

Մենք սովոր ենք, որ դասերը սկսվում են ամեն տարի սեպտեմբերի 1-ին, աշակերտները, լսելով զանգը, վազում են դասարան և, տեղավորվելով սեղանների ետևում, սպասում ուսուցչին։ Դասը, բնականաբար, ծրագրում և վարում է ուսուցիչը։ Բայց արդյոք այդպե՞ս պետք է լինի, արդյոք դպրոցը չի՞ կարող լինել ամբողջապես այլ ձևաչափով։ Այս հաղորդումը տարբերվող դպրոցների մասին է, որոնց հետ հեղինակը անձամբ առնչվել է։ Այս հաղորդմամբ ամփոփվում է հաղորդաշարի առաջին տարին։

«Կրթության տապանը» կվերսկվի նոր ձևաչափով սեպտեմբերին։Հաղորդաշարի հեղինակն է «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։

Մեկնաբանել