Վերջին շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1 434 նոր դեպք, դրական է թեստերի 22%-ը

Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 6 487 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 434 նոր դեպք։ Դրական է եղել կատարված թեստերի 22,1 տոկոսը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Նույն ժամանակահատվածում առողջացել է 908 մարդ, գրանցվել մահվան 2 դեպք։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի թվերը կրկին աճել են։ Հուլիսի վերջին շաբաթվա ընթացքում հաստատվել է 4 անգամ ավելի դեպք՝ նույն ամսվա առաջին շաբաթվա համեմատ։ Մասնավորապես, հուլիսի 4-10-ի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, հուլիսի 25-31-ը՝ 1 434 դեպք։

Մեկնաբանել