Արցախում զինծառայող է վիրավորվել

Արցախի ՊԲ-ն հաղորդում է ՊԲ զինծառայողի վիրավորվելու մասին։

«Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար»,- հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել էին սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Օգոստոսի 1-ի ժամը 22։00-ի դրությամբ իրավիճակը հարաբերական կայուն է։

Արցախի տեղեկատվական շտաբը հերքել է դիրքային կորուստների մասին սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները։

Մեկնաբանել