ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0,25 %-ով՝ սահմանելով 9,5 %

Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 9,5 %։

ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 11 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8 %։

2020-ի դեկտեմբերի 15-ից սկսած Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել է՝ 4,25 %-ից դարձնելով 9,5 %: Տոկոսադրույքը բարձրացնելով, կենտրոնական դրամատուն փորձում է զսպել գնաճը։

Մինչ 2020-ի դեկտեմբերի 15-ը, վերջին երեք տարում Կենտրոնական բանկը մշտապես նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում:

Մեկնաբանել