Միրզոյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը

Օգոստոսի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը:

«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին»,- ասված է հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ․ «Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը»,- նշում են արտգործանախարարությունից։

Մեկնաբանել