Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել մոլորված ադրբեջանցի զինծառայողին

Հայկական կողմը ռուս խաղաղապահների միջոցով Ադրբեջանին է փոխանցել հուլիսի 23-ին Գեղարքունիքի հատվածում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է։ Օգոստոսի 2-ին Իբաևը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին»,- տեղեկացնում է ՊՆ-ն։

Մեկնաբանել