Քոբի Բրայանտն ավարտում է կարիերան ԱՄՆ-ի հավաքականում

Ամերիկացի հայտնի բասկետբոլիստ Քոբի Բրայանտի համար Լոնդոնի Օլիմպիական խաղերը վերջինն են հավաքականի կազմում։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ESPN-ի հայտնի մեկնաբան Մարկ Շթեյնը, ում իր ծրագրերի մասին հայտնել է անձամբ Քոբի Բրայանտը։ Բասկետբոլիստը մտադիր է հանդես գալ բացառապես «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում, որտեղ խաղում է 1996 թվականից։

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ մի քանի օր առաջ Բրայանտը չէր բացառել, որ արդեն այս տարի կարող է տեղափոխվել Եվրոպա՝ համարելով, որ այստեղ էլ բասկետբոլը լուրջ առաջընթաց է ապրում։ Մասնավորապես, նա նշել էր Թուրքիայի բասկետբոլի առաջնությունը, որը, Բրայանտի կարծիքով, ամենաւժեղն է Եվրոպայում։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել