Եվրամիությունը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական լարվածության առթիվ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական կողմերի միջև լարվածության առթիվ։

«Եվրոպական միությունը հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում: Մենք դրանով զբաղվում ենք մի քանի մակարդակներով։ Կարևոր է նվազեցնել լարվածությունը և բաց չթողնել տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունը»,- Թվիթերի իր էջում գրել է Կլաարը։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել էին սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորվել էր ՊԲ մեկ զինծառայող, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել, լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում պահպանվում է։

Մեկնաբանել