Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն այսօր՝ օգոստոսի 3-ին, կրկին կալանավորվեց։

Մեղադրողը միջնորդել էր Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան 3 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

***

Գումարի դիմաց ուսանողներին ընդդիմության հավաքներին բերելու գործով Ավետիք Չալաբյանը մայիսի 14-ին կալանավորվել էր, ապա հուլիսի 27-ին ազատ էր արձակվել։ Մոտ մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 3-ին Չալաբյանը կրկին կալանավորվել է։

Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Կոմիտեն քննությամբ պարզել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2 մլն դրամ գումար:

Մեկնաբանել