Հալեպում բախումները շարունակվում են

Հալեպում ընդդիմադիրների և կառավարական ուժերի միջև կատաղի բախումները շարունակվում են մինչև այսօր: Ալջազիրան հայտնում է, որ ընդդիմադիրները պայթեցրել են մի ուղղաթիռ և վնասազերծել հինգ տանկ: Այդ մասին դեռևս ոչ մի հայտարարություն չի եղել իշխանության կողմից:

Reuters լրատվամիջոցը հայտնում է, որ կառավարական ուժերը ընդդիմադիրներին ստիպել են լքել արդեն քանի օր է կռվախնձոր դարձած Հալեպի Սալահուտտին թաղամասը, սակայն ընդդիմադիր աղբյուրները հերքում են այդ տեղեկատվությունը:

Բախումներ տեղի են ունեցել նաև հայկական թաղամասերի հարևանությամբ գտնվող անվտանգության կետերի մոտ, սակայն հայկական շրջաններում իրավիճակը դեռևս կայուն է: Ընդդիմադիր էջերը ականատեսների վկայությամբ նշում են, թէ Հալեպի մի շարք թաղամասերում ցույցեր են տեղի ունեցել, իսկ կառավարական ուժերը շարունակում են ռմբակոծումները:

Մեկնաբանել