Ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից զոհվել է ՊԲ մեկ զինծառայող

Ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային ԱԹՍ, ինչի հետևանքով զոհվել է ՊԲ մեկ զինծառայող, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Ժամը 15:00-ի սահմաններում,շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր,ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ»,- նշված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ։

Մեկնաբանել