Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է․ Արցախի ՆԳՆ

lachin

Արցախի ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է: «Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի հումանիտար միջանցք»-ում դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել: Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից»,- նշվում է Արցախի ՆԳՆ հաղորդագրությունում։

***

Այսօր Արցախի ՊԲ-ն հաղորդել է, որ Ադրբեջանը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել է նռնականետեր և ԱԹՍ-ներ, զոհվել է մեկ, վիրավորվել յոթ զինծառայող։

Մեկնաբանել