Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց․ Մնացական Մարտիրոսյանը մնաց իր ոճի մեջ

Օգոստոսի 3-ին առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց երեք ամսով կալանավորել ընդդիմադիր գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի հիմնադիր Ավետիք Չալաբյանին։ Ուշագրավ է, որ նախքան այդ որոշման կայացումը դատախազը միջնորդել էր գրավ կիրառել և Չալաբյանին թողնել ազատության մեջ, իսկ Չալաբյանի փաստաբանական խումբը առաջարկել էր 10 մլն դրամ սահմանաչափը, ինչպես նաև խնդրել էր հիմք ընդունել մեկ տասնյակից ավելի երաշխավորագրերը։ Չալաբյանը կալանքի մասին որոշման հրապարակումից հետո հայտարարեց, թե իր հանդեպ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Մեկնաբանել