Ռեալը պատրաստ է 38 մլն եվրո վճարել Մոդրիչի համար

Մադրիդի «Ռեալը» նոր առաջարկություն է արել «Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի համար: Արքայական ակումբը խորվաթ ֆուտբոլիստի դիմաց այս անգամ առաջարկել է 38 մլն եվրո, ինչպես հայտնում է ESPN-ը:

Աղբյուրի տվյալներով՝ «Տոտենհեմի» մերժման դեպքում «Ռեալն» այլևս չի բարձրացնի իր առաջարկությունը և կհրաժարվի Մոդրիչին գնելու գաղափարից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Տոտենհեմը» հրաժարվել էր «Ռեալին» վաճառել Մոդրիչին 30,4 մլն ֆունտ ստերլինգով, քանի որ մտադիր է նրա վաճառքից ստանալ 40 մլն ֆունտ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել