Լաչինի միջանցքի նոր երթուղուն միացող ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն. Գնել Սանոսյան

Լաչինի միջանցք

Լաչինի այլընտրանքային միջանցքին միացող Տեղ-Կոռնիձոր ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Շինարարությունը սկսել ենք, տեխնիկաները աշխատում են։ Երեք մասի ենք բաժանել, ակտիվ աշխատում ենք»,- նշել է Սանոսյանը։

***

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Արցախը Հայաստանին կապող միջանցքի հարցը։ Ըստ Արցախի նախագահի աշխատակազմի հաղորդագրության՝ ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ։

Քարտեզում կարմիրով նշված է գործող Տեղ-Բերձոր-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը։ Կանաչով նշված է Կոռնիձոր-Հին Շեն-Մեծ Շեն հատվածը, իսկ դեղինով Շուշին շրջանցող ճանապարհի ենթադրվող երթուղին։

Մեկնաբանել