Ադրբեջանը արցախցիներին կեղծ լուրեր ու սպառնալիքներով հաղորդագրություններ է ուղարկում․ Արցախի ԱԱԾ

nk stepanakert artsakh

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն Արցախի քաղաքացիների և պետական կառույցների էլեկտրոնային հասցեներին ու մեսենջերներին կեղծ լուրեր ու սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ են ուղարկում։

«Ադրբեջանական հատուկ ծառայությունները փորձում խուճապ տարածելով՝ վախի մթնոլորտ ստեղծել։ Համապատասխան քայլեր է ձեռնարկվում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար»,- ասված է հաղորդագրությունում

ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերի, չպատասխանել նման հաղորդագրությունների, և հետևել միայն պաշտոնական լրահոսին:

«Կասկածելի բովանդակությամբ հաղորդագրություններ կամ սպառնալիքներ ստանալու դեպքում դիմեք Արցախի ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել