Եռամսյա հավաքի մասնակիցը քնած ժամանակ հանկարծամահ է եղել․ ՊՆ

Եռամսյա վարժական հավաքի մասնակիցը քնած ժամանակ հանկարծամահ է եղել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)»,- ասված է հաղորդագրությունում։

ՊՆ-ից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։

Մեկնաբանել