Խաղաղապահ զորախմբի հրամանատարը հանդիպել է Արցախի հասարակական և ընդդիմադիր շրջանակների հետ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովն օգոստոսի 4-ին հանդիպել է Արցախի հասարակական և ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Վոլկովը ներկայացրել է տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը, տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին, ինչպես նաև հավաստիացրել է, որ Ռուսաստանը կձեռնարկի բոլոր միջոցները իրավիճակի հետագա սրումը թույլ չտալու համար:

***

Oգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։

Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Ադրբեջանական կողմը շփման գիծը հատելու փորձեր էր կատարել, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Մեկնաբանել