Կամերունի օլիմպիական կոմիտեն դիմել է Օլիմապիական խաղերի կազմակերպիչներին խնդրանքով, որ օգնեն գտնել փախուստի դիմած մարզիկներին:
«Կամերունի ՕԿ-ի անդամները գրել են մեզ, որ այդ մարզիկները լքել են օլիմպիական ավանը, ու հարցրել են՝ արդյոք կարող ենք օգնել իրենց: Կարծում եմ, որ մենք հիմա բարդ իրավիճակում ենք, քանի որ այդ մարզիկները ունեն այս երկրում գտնվելու իրավունք ու կարող են անել այն, ինչ ուզում են»,- հայտարարել է կազմակերպիչ կոմիտեի անդամներից մեկը:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունում հրաժարվում են պատասխանել՝ արդյոք կամերունցիները ապաստան խնդրել են, թե ոչ: Լոնդոնյան ոստիկանությունը նույնպես հրաժարվել է մեկնաբանություններ տալ:
Մարզական գործընկեր` SportArmenia.com