Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

emmanuel macron nikol pashinyan ilham aliyev

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։ Նա կոչ է արել անել հնարավոր ամեն ինչ՝ խուսափելու էսկալացիայից։ Ֆրանսիայի նախագահը ընդգծել է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը:

***

Oգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։

Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Ադրբեջանական կողմը շփման գիծը հատելու փորձեր էր կատարել, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Մեկնաբանել