«Հարսնաքար»-ի գործով նախաքննությունն ավարտվել է

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում 2012 թ. հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով հավաքվել են բավարար ապացույցներ մեղադրյալներ Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի և Դավիթ Ադամյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու համար, ուստի 2012 թ. օգոստոսի 8-ին քրեական գործից վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է, որի նախաքննությունն ավարտվել է և քրեական գործի նյութերը տրամադրվել են կողմերին` դրանց ծանոթանալու նպատակով:

Նկատի ունենալով, որ գործով տվյալներ են ստացվել այն մասին, որ կատարված հանցագործությանը, բացի հիշատակված մեղադրյալներից, մասնակցել են նաև այլ անձինք, վերջիններիս պարզելու ուղղությամբ շարունակվում են կատարվել համապատասխան քննչական գործողություններ և ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Հիշեցնենք` հանրապետական պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետևանքով հոսպիտալացված երեք զինվորական բժիշկներից մեկը` Վահե Ավետյանը մահացել է դեպքից 12 օր անց:

Այն, որ ոստիկանությունը կալանավորել և մեղադրանք էր ներկայացրեց 6 անձի նկատմամբ ՍիվիլՆեթի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը որակել էր գործը ոչ լիովին բացահայտելու միտում. նա հիշեցրել էր, որ տուժողների խոսքով` իրենց ծեծել էին 10-15 մարդ:

Մեկնաբանել