Կարմիր շուկա, Արցախ. պատերազմի վիրավորը բռնցքամարտի խմբակ է բացել

Բռնցքամարտիկ ու մարզիչ Մհեր Աթայանը 44-օրյա պատերազմի ժամանակ ձեռքի վիրավորում է ստացել։ Վեց վիրահատություն է տարել։ Բռնցքամարտով այլևս չի կարող զբաղվել, բայց սկսել է երեխաներին մարզել։ Այժմ Կարմիր շուկայի բռնցքամարտի խմբակի մարզիչն է։ Ունի մոտ 50 աշակերտ։