Գ.Բեգլարյանը շտապեցրել է Եվրոպական Ներդրումային Բանկին

Ըստ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքի` նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՆԲ-ին համագործակցության համար, սակայն կարևորել է ծրագրերի իրականացման մեջ նախապատրաստական աշխատանքների արագացումը:

Վանաձորից դեպի Բագրատաշեն տանող մայրուղու` շուրջ 92 կմ երկարությամբ, վերականգնման ու բարելավման ծրագրի համար ԵՆԲ-ը պատրաստակամություն էր հայտնել տրամադրել $50 մլն: Հանդիպմանը ներկա Հայաստանում ԵՆԲ-ի գործառնությունների համար պատասխանատու վարկային աշխատակից Ջորջիա Կուտսիանան նշել է, որ կատարվող տեխնիկական ուսումնասիրության արդյունքները ցույց կտան, թե որքան գումար կպահանջվի այդ ճանապարհների վերականգնման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնիկական ուսումնասիրությունների և նախագծերի իրականացման ժամանակացույցին առնչվող հարցեր:

Հեինց Օլբերսն ընդունել է նախարարի առաջարկությունը` Հայաստանի հետ կապված ծրագրերն արագ իրականացնելու ուղղությամբ: Բանկը համաձայնություն է հայտնել քննարկել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշին ֆինանսական միջոցներ տրամադրելու հարցը:

Վարկավորման բաժնի պետ Ֆիլիպ Շիմչակն ասել է, որ ԵՆԲ-ը հնարավորություն և ցանկություն ունի ավելի մեծ գումարներ հատկացնելու Հայաստանին ուղղված ծրագրերին:

Գագիկ Բեգլարյանն իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու Երրորդ Տրանշի, ինչպես նաև Եվրոպական Ներդրումային Բանկի ներկայացրած ծրագրերն իրականացնելու ուղղությամբ:

Մեկնաբանել