Չավուշօղլուն խոսել է Հայաստանի «հետագա սադրանքների» անթույլատրելիության մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր՝ օգոստոսի 8-ին, Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը Հայաստանին նախազգուշացրել է «հետագա սադրանքների» անթույլատրելիության մասին։

«Թուրքիան հանդես է գալիս արդարության օգտին, այդպես էր նաև ղարաբաղյան հարցում։ Մենք տասնյակ տարիներ հայտարարել ենք ադրբեջանական հողերի օկուպացիայի անթույլատրելիության մասին», – ասել է Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու, համագործակցության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ:

«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին։ Մեր երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ. բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, կողմնակալ են»,- նշել է Չավուշօղլուն:

Մեկնաբանել