Գլխավոր Լրահոս

Բժշկական համալսարանը ձեռք է բերել Երիտասարդական հիմնադրամի շենքը

Բժշկական համալսարանը ձեռք է բերել Երիտասարդական հիմնադրամի շենքը

Երևանի Կենտրոնում՝ Աբովյան 50/5 հասցեում գտնվող, նախկինում Երիտասարդական հիմնադրամին պատկանող շենքը ձեռք է բերելու Երևանի պետական բժշկական համալսարանը։ ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան  այդ մասին հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը։ 

Օգոստոսի 8-ին կոմիտեում կայացել է աճուրդ, որի միակ մասնակիցը եղել է Բժշկական համալսարանը, նա էլ ճանաչվել է հաղթող։ Աճուրդի մեկնարկային գինը կազմել է մոտ 1,4 մլրդ դրամ, սա էլ կլինի գործարքի գինը։ Տասնօրյա ժամկետում համալսարանը համապատասխան վճարում է իրականացնելու, որից հետո կկնքվի առքուվաճառքի պայմանագիր։ 

ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց, որ շենքի գնորդը լինելու է համալսարանը, մտադիր են այս շենքն օգտագործել որպես համալսարանի մաս։ «Այդ շենքում տեղակայվելու են արտասահմանցիների համար նախատեսված ֆակուլտետներ, քանի որ Բժշկական համալսարանում արտասահմանցիների քանակը շուրջ 41  տոկոս է»,- ասաց Դանիելյանը՝ շեշտելով, որ Երիտասարդական հիմնադրամի այս շենքը ԵՊԲՀ-ն ձեռք է բերելու իր միջոցներով, համալսարանը ֆինանսական որևէ խնդիր չունի և 1000 խոշոր հարկատուների ցանկում է։ 

Այս շենքը 2010-ից Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գրասենյակն էր, 2019-ից սկսվեց հիմնադրամի լուծարման գործընթաց։ Հիմնադրամի լուծարման դատական գործի տեղեկությունների համաձայն՝ շենքի կադաստրային արժեքը 273,5  մլն դրամ է։ Շենքի ընդհանուր մակերեսը մոտ 1200 քառակուսի մետր է, իսկ հողամասինը՝ 476: 

Մկրտիչ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում