Խնդրում ենք դիպչել նկարներին․ ներառական ցուցադրություն Հայաստանի ազգային պատկերասրահում

Թանգարաններում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ տեսողության խնդիրներ ունեցողները հենց շոշափելիքի զգայարանով են տեսնում աշխարհը։

«Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակն է հենց նրանց ծանոթացնել արվեստի նմուշներին։ Հպման, ձայնի, հնչյունի միջոցով հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ հայ կերպարվեստի գլուխգործոցներին։