Թանգարաններում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ տեսողության խնդիրներ ունեցողները հենց շոշափելիքի զգայարանով են տեսնում աշխարհը։
«Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակն է հենց նրանց ծանոթացնել արվեստի նմուշներին։ Հպման, ձայնի, հնչյունի միջոցով հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ հայ կերպարվեստի գլուխգործոցներին։