Կայանատեղերում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ փողոցների ավտոկայանատեղերի հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են, իսկ տեղադրողները տուգանվում են։

«Փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերի հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է: Խնդիրը լուծելու և ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը՝ ոստիկանության պարեկային ծառայության հետ ամենօրյա շրջայցեր է իրականացնում: Իրավախախտները նախազգուշացվում են, տուգանվում, իսկ կանգնակները՝ հեռացվում»,- ասված է հաղորդագրությունում։

Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու զերծ մնալ կանգնակների տեղադրումից: Նշվում է նաև, որ ստուգայցերը լինելու են շարունակական:

Մեկնաբանել