Նախօրեին մահացած զինծառայողը, նախնական վարկածով, ինքնասպան է եղել

Օգոստոսի 9-ին զորամասի կրակային դիրքում մահացած վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայողը, նախնական տվյալներով, ինքն է իրեն հրազենային վնասվածք հասցրել, հաղորդում է Քննչական կոմիտեն։

«Ստացված տեղեկությունների համաձայն, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսայանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքը ստացել է կրակային դիրքում՝ իրեն ամրակցված «АКМ» տեսակի ինքնաձիգից իր կրծքավանդակի շրջանում արձակած կրակոցի արդյունքում: Նույն օրը զինծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը»,- ասված է հաղորդագրությունում։

ՔԿ-ն տեղեկացնում է, որ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։