Հայաստանի սպանությունը կլինի, եթե մենք չգնանք ուժային բալանսի վերականգնման․ Արեգ Քոչինյան

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը կարծում է, որ իշխանությունը արատավոր ձեռագիր է որդեգրել. ինչպես Արցախյան վերջին պատերազմի, այնպես էլ դրանից հետո տեղի ունեցած բոլոր սրացումների դեպքում խնդիրներով սկսում է զբաղվել, միայն երբ «դանակը հասել է ոսկորին»։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում նա ասում է՝ իշխանությունն այդ քայլին է գնում, որպեսզի «զիջումներն ընկալելի լինեն հասարակության համար և որևէ կերպ չվնասեն իր քաղաքական վարկանիշին»։ «Սա Հայաստանի համար սարսափելի է, իսկ իրենց քաղաքական կարիերայի համար՝ ընդունելի»,- շեշտում է քաղաքագետը։

Մեկնաբանել