Նագասակիի ողբերգությունից անցել է 67 տարի

Ճապոնական Նագասակիի քաղաքապետ Տոմիխիսա Տաուեն 1945թ. ողբերգությունից 67 տարի անց կոչ է արել «ազատել ճապոնացիներին միջուկային վախերից»: Քաղաքապետը պահանջել է փակել երկրի բոլոր ռեակտորները, իսկ աշխարհին ևս մեկ անգամ հիշեցրել է, թե ինչ պայթյունավտանգ գոտում են ապրում ճապոնացիները:

«Նագասակին պետք է դառնա վերջին քաղաքը, որի վրա ռումբ են նետել: Հանուն դրա՝ անհրաժեշտ է ամբողջությամբ արգելել միջուկային զենքի արտադրումը», – ասել է Տաուեն:

1945-ի օգոստոսի 9-ին ԱՄՆ Նագասակիի վրա նետեց իր նպատակին հասած՝ պատմության վերջին ատոմային ռումբը՝ «Չաղլիկը»: Հաշվված վայրկյաններում զոհվեց ավելի քան 70 հազ. մարդ: Հետագայում ճապոնացիները դարձան ճառագայթային հիվանդության, քաղցկեղի և հետծննդյան անոմալիաների զոհը:

Հատկանշական է, որ Կիոտո քաղաքը փրկվեց շնորհիվ ԱՄՆ պաշտպանության նախարար Հենրի Սթիմսոնի, որը չէր ցանկանում վերացնել այն քաղաքը, որտեղ անց էր կացրել իր մեղրամիսը:

Մեկնաբանել