Արցախում խաղաղապահների մեքենայի հետ բախումից չորս քաղաքացի է մահացել

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 4 կին տեղում մահացել է, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։

«Օգոստոսի 12-ին ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի.Յ.-ի (ծնված 1992թ.) վարած «HAVAL H9» և Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի (ծնված 1996թ.) վարած «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենաները»,- ասված է հաղորդագրությունում։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը կոտրվածքներով տեղափողվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», իսկ վերջինիս 4 կին ուղևորները տեղում մահացել են: