Գագիկ Բեգլարյանի երևանյան 47 գույքերը, 6 մլրդ վնասը և դատարան չհասնող գործը

Մկրտիչ Կարապետյան Հովհաննես Նազարեթյան Ազգային անվտանգության ծառայությունը 2020-ի սկզբին հաղորդագրություն տարածեց Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի ներգրավմամբ քրեական գործերի մասին, որոնք վերաբերում էին համայնքապատկան գույքերի սեփականաշնորհմանն ու պաշտոնեական դիրքի չարաշահմանը։ Քրեական այս գործով Բեգլարյանը մեղադրյալ է։ 2,5 տարի անց այս գործը դեռ դատարան չի հասել, քրեական գործի ընթացքի մասին ԱԱԾ-ն նոր հաղորդագրություններ չի տարածել և հրաժարվում է գործի մասին տվյալներ տրամադրել։ ՍիվիլՆեթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետը մեղադրվում է 31 անուն գույքի անօրինական ձեռքբերման մեջ։ ՍիվիլՆեթը գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ քննչական դեպարտամենտին՝ խնդրելով տեղեկացնել, թե որ փուլում է քրեական այս գործը։ … Continue reading Գագիկ Բեգլարյանի երևանյան 47 գույքերը, 6 մլրդ վնասը և դատարան չհասնող գործը