Պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը․ քաղաքապետարան

Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։ Նա նաև հայտնել է, որ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։ Զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա։ ՍիվիլՆեթը կապ հաստատեց ՀՀ առողջապահության նախարարության հետ, որտեղից հայտնեցին, թե դեռևս հավաքագրում են տեղեկատվություն, մանրամասները ավելի ուշ կհաղորդեն։