Պայթունից տուժած 13 երեխաներից մեկը ստացիոնար բուժում է ստանում․ ԱՆ

An explosion occurred in the Surmalu shopping center of Yerevan, Armenia. There are victims

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է 10-ը անչափահաս, որոնք ստացել են առաջին բուժօգնությունը և դուրս են գրվել:

Մեկ երեխա այս պահի դրությամբ գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Եվս մեկ անչափահաս դիմել է «Շենգավիթ» ԲԿ, որը նույնպես առաջին բուժօգնությունից հետո դուրս է գրվել:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ տուժած միայն մեկ անչափահաս է ստացիոնար բուժում ստանում:

Ավելի վաղը գերատեսչությունը հերքել էր համացանցում պտտվող լուրերը, թե պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել:

Մեկնաբանել