Պայթյունի հետևանքով զոհվածը 40-45 տարեկան տղամարդ է․ ԱԻ նախարար

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվել է 40-45 տարեկան տղամարդ։

ԱԻՆ-ի նախնական տվյալների համաձայն՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և երեսունչորս տուժած։

«‎Մինչ այս երկու կնոջ՝ քույրեր էին, կարողացանք բավականին ծանր վիճակում դուրս բերել, տեղափոխել հիվանդանոց»,- հայտնել է նախարարը։

Լրագրողները նրան խնդրեցին անդրադառնալ նաև հրավառության վարկածին, սակայն Փամբուխչյանը չհաստատեց այն՝ նշելով, որ նման խոսակցություններ կան։

ԱԻՆ-ից նաև տեղեկացրել են, որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 50 փրկարար և 155 հրշեջ-փրկարար։

Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր» և «էրեբունի» ԲԿ-ներ։

Մեկնաբանել