Պայմանագրային զինծառայող է մահացել՝ Մանվել Մյասնիկի Թադևոսյանը

Օգոստոսի 14-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մանվել Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնաբանել