Քննության առարկա են դառնալու պայթյունի հնարավոր բոլոր վարկածները․ դատախազություն

Օգոստոսի-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի պայթյունի պատճառները դեռևս պարզված չեն, քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր վարկածները, հայտնում ՀՀ դատախազությունը։ Տարածած հաղորդագրությունում դատախազությունը հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևավորվել է քննչական խումբ։ ««Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները … Continue reading Քննության առարկա են դառնալու պայթյունի հնարավոր բոլոր վարկածները․ դատախազություն