Մոուրինյո. ՊՍԺ-ն մեծ ակումբ կդառնա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիում» և ՊՍԺ-ում արաբ հարուստ ներդրողների հայտնվելը:

«Սրանք երկու նախագծեր են՝ մեծ փողերով և լավ ֆուտբոլիստներով: Երբ դուք շատ փող ունեք, ապա կարող եք այն ծախսել բարձրակարգ ֆուտբոլիստներ գնելու համար: Այս երկու ակումբները տնտեսական և ֆինանսական առումով իսկական կայսրություններ են: Կարող եմ ասել, որ ՊՍԺ-ում մեծագույն ակումբ են կառուցում», – Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com