Վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1 713 նոր դեպք

Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 6 828 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 713 նոր դեպք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Դրական է եղել կատարված թեստերի 25 տոկոսը։

Նույն ժամանակահատվածում առողջացել է 1 704 մարդ, գրանցվել մահվան 6 դեպք։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 162 քաղաքացի։

Մեկնաբանել