Հայկական կարմիր խաչը «Սուրմալու» առևտրի կենտրոնում մարդասիրական օգնություն է ցուցաբերում պայթյունից տուժածներին և նրանց հարազատներին։ 21 ժամվա ընթացքում առաջին օգնություն է ցուցաբերվել ավելի քան 80 անձի, որոնք ունեցել են տարբեր վնասվածքներ։
-
Մշակույթով պահպանվող հայրենիքը. զրույց Արման Հայրիյանի հետ. Մուկլիմանդիլ #27
Արցախի բարբառով «Մուկլիմանդիլ» փոդքաստի հերթական հաղորդման հյուրը 13-ամյա Արման Հայրիյանն է։ Արմանը Հադրութից է, 2020-ին տեղահանվել է ու այժմ ապրում է Երևանում։ Նա երգում է, մասնակցում թատերական ներկայացումների՝ ելույթ ունենալով արցախյան բարբառով։ Արմանը պատմում է գյուղում իր մանկության, երազանքների ու այն ամենի մասին, ինչով փորձում է հիշել ու պահել իր արմատներն ու մշակույթը։
-
Վրաստանի խորհրդարանի խոսնակը քննադատել է ԵՄ-ին՝ «փոքր երկրների շահերն անտեսելու
Նեյթ Օսթիլեր, OC Media Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին մայիսի 12-ին ելույթ է ունեցել Բուդապեշտում ԵՄ խորհրդարանների խոսնակների ամենամյա համաժողովում, որտեղ ընդգծել է, որ «Վրացական երազանքը» շարունակում է կենտրոնանալ ԵՄ անդամակցության ձգտման վրա։ Պապուաշվիլին ասել է, որ «Վրացական երազանքը» այն կառավարությունն է, որն «առավելագույնն է արել Վրաստանի առաջընթացի համար դեպի ԵՄ»։ Նա միաժամանակ քննադատել է՝ իր խոսքով ԵՄ-ի պատերնալիստական մոտեցումը Վրաստանի ներքին քաղաքական հարցերում։ «Պայմաններում, երբ խորհրդարանն ընտրված է վրաց ժողովրդի կողմից և ներկայացնում է նրա կամքը, մենք, ցավոք, տեսնում ենք, որ եվրոպական որոշ հաստատություններ մեզ հետ խոսում են ուղղորդող լեզվով՝ պարտավորություններ սահմանելով՝ առանց իրավունքներ ընձեռելու»,- ասել է Պապուաշվիլին։ «Պարտավորություններ […]
-
Եվրահանձնաժողովի պաշտոնյաների հետ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի կառավարությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը և կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես՝ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և մալուխային կապերի ընդլայնման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև 2024-ին Բրյուսելում հայտարարված Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027-ի համար նախատեսվող միջոցառումներին։
-
Shell-ը ՀՀ քաղաքացիներին գումարներ չի տրամադրում․ գրառումը կեղծ է
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ Shell բենզալցակայանների ցանցի անունից՝ իբրև ընկերությունը գումար է բաժանում Հայաստանի քաղաքացիներին։ «Shell-ը գումարներ է տալիս քաղաքացիներին։ Գրանցվի՛ր և գտի՛ր անունդ ցուցակում»,- նշված է գրառման մեջ։ Թեև գրառումը թիրախավորում է Հայաստանի քաղաքացիներին, այն ռուսերեն է։ Սա հերթական խաբեությունն է, որում գումար ստանալու կեղծ խոստումների միջոցով, բանկային տվյալներ և գումարներ են կորզում մասնակիցներից։ Սկզբում գումար են խոստանում, ապա ներդրումներ պահանջում Գրառմանը կցված հղումը տանում է flowcapital-risk.com անվանումով կայք։ Որոշ հարցերի պատասխանելուց հետո պարզվում է, որ գումարը ստանալու համար պետք է ներդրումներ անել մեկ այլ՝ market.capitalinvest.vip անվանումով հարթակում: Ըստ կայքի՝ եթե օգտատերը կատարի նախնական ներդրում, […]
-
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացմանը
Մայիսի 13-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկելու են ՄԱԿ-ի խաղաղապահության առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման նպատակով նախատեսվող խաղաղապահության գործընթացի բարեփոխման առաջնահերթությունները: Նախարարական հանդիպման մասնակիցները կներկայացնեն ՄԱԿ-ի շրջանակում միջազգային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված իրենց հանձնառությունները:
-
«Քաղաքականից բացի, այլ պատճառ չեմ տեսնում». բեռնափոխադրողը՝ Վրաստանում կանգնեցված հայկական
Վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանում խնդիրներ են առաջացել Հայաստանից արտահանվող ալկոհոլային խմիչքների տարանցման հետ կապված. ՍիվիլՆեթին տեղեկացրեց բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչը՝ անանուն մնալու պայմանով: «Խնդիրը սկսվել է մոտավորապես երկու-երեք շաբաթ առաջ: Վրաստանում կանգնեցնում են ալկոհոլով բարձված՝ Հայաստանից դուրս եկող, Վրաստանով տրանզիտ գնացող մեքենաները: Տանում են Թբիլիսի, «Գեզի» տերմինալ՝ իբր նմուշառման և լաբորատոր փորձաքննության համար»,- պատմում է բեռնափոխադրողը: Մայիսի 13-ին մի խումբ արտահանող ընկերությունների ներկայացուցիչներ հավաքվել են Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք պարզաբանում են պահանջում դեսպանից, թե ինչու են իրենց բեռները Վրաստանում ստուգումների ենթարկվում, և ինչու է վրացական կողմն արգելում Հայաստանից դուրս եկած ապրանքները Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստան և այլ երկրներ։ ՍիվիլՆեթի […]
-
Վրաստանը մեկ ամիս է՝ թույլ չի տալիս հայկական բեռների տարանցումը
Մի խումբ արտահանող ընկերությունների ներկայացուցիչներ հավաքվել են Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք պարզաբանում են պահանջում դեսպանից, թե ինչո՞ւ են իրենց բեռները Վրաստանում ստուգումների ենթարկվում, և ինչո՞ւ է վրացական կողմն արգելում Հայաստանից դուրս եկած ապրանքները Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստան և այլ երկրներ։ Կարեն Շահնազարյանը շուրջ 19 տարի է կոնյակի արտահանմամբ է զբաղվում։ Նշում է, որ արդեն մեկ ամիս է իր ընկերության կոնյակով բեռնված 5 բեռնատարները կանգնած են Վրաստանի Գեզի մաքսային տերմինալում։ Այս տերմինալում հայտնվում են այն բեռները, որոնք ռիսկային են համարվում։ «Ալկոհոլը ռիսկային չի համարվում։ 30 օր է արդեն զննում են բեռները, անհասկանալի է, բացել են մեքենան կոնյակի մի քանի նմուշ […]
-
Ինչպե՞ս ներդրում անել համաշխարհային հսկաների արժեթղթերում
Համաշխարհային հեղինակավոր ընկերություններում ներդրումներ կատարելու հնարավորությունների մասին «ՍիվիլՆեթ բիզնեսը» զրուցել է «Նյու Վենչուր Բրոքերիջի» տնօրեն Մարիաննա Մովսեսյանի հետ: Նա բացահայտում է միջազգային շուկաներ մուտք գործելու ուղիները և խոսում ներդրումների տվյալների անվտանգության կարևորության մասին: Հրապարկվում է որպես գովազդ: https://nvbrokerage.com https://t.me/nvb_support_bot https://api.whatsapp.com/send/?phone=37444265008&text&type=phone_number&app_absent=0