Սպասվում է Հայաստանի և Թուրքիայի առևտրի, հաղորդակցությունների և ԱԳ նախարարների հանդիպում․ GazeteKars

Լուսանկարում Կարս քաղաքն է

Սեպտեմբերին սպասվում է Հայաստանի և Թուրքիայի առևտրի, հաղորդակցությունների և արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Այս մասին հայտնում է թուրքական GazeteKars-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյային։

Խորհրդաժողովին ավելի մանրամասն քննարկվելու են Թուրքիա-Հայաստան հատուկ ներկայացուցիչների միջև պայմանավորվածություններն ու տեխնիկական հարցերի իրականացման հարցերը:

Ըստ լրատվամիջոցի՝ թուրքական կողմը հակված է հանդիպումն անցկացնել Կարս քաղաքում, հատկապես, որ «Թուրքիա-Հայաստան սահմանին ուսումնասիրություններ են կատարվել»:

Լրագրող Buse Gençtürk-ը, որին ԱԳՆ պաշտոնյայից հայտնի են դարձել նաև այլ մանարամասներ, հայտնել է, որ երկկողմ քննարկումներում սպասվում են տեխնիկական հարցերի քննարկումներ. օրինակ՝ անհրաժեշտ է աշխատանքներ տանել Իգդիրում գտնվող և երկու պետությունները միացնող 178 մետր երկարություն ունեցող Ալիջան կամրջի ուղղությամբ, ինչպես նաև պարզել, թե այդ կամրջի վրայով հնարավոր կլինի՞ ավտոբուսների տեղաշարժ կազմակերպել, թե՞ ոչ:

Մեկնաբանել