«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասավ 16-ի

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։

«Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 61 տուժածներից 12-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել:

Մեկնաբանել