Պայթյունից տուժած 7 քաղաքացի շարունակում է բուժումը

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններ տեղափոխված 62 քաղաքացիներից բուժումը շարունակում է 7 տուժած, հայտնում է առողջապահության նախարարությունը։

«Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- ասված է հաղորդագրությունում։

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել:

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ Պայթյունի հետևանքով կա առնվազն 16 զոհ։