ԱԻՆ-ը հրապարակել է պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների անունները

Լուսանկարը՝ 4Պլյուսի ուսանող Խաչատուր Թովմասյանի։

Ժամը 12:20-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 8 անհետ կորած, 16 մահացած քաղաքացի։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված և ինքնությունը պարզված 14 քաղաքացիների անունները`

Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․,

Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․,

Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․,

Անահիտ Զարզանդի Խալաթյան,

Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․,

Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․,

Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․,

Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․,

Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․,

Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․,

Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․,

Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․,

Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․

Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 61 տուժածներից 7-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել: