Արցախ․ պատերազմից հետո կին վարորդները շատացել են

44-օրյա պատերազմից հետո Արցախում կին վարորդների աճ է նկատվում։ Արցախի Ճանապարհային ոստիկանությունում վարորդական քննություն հանձնողների մեջ գերակշռում են կանայք, իսկ Արցախի վարորդական իրավունքի ուսուցման դպրոցի շրջանավարտների 90 տոկոսը կին է։