Մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել

Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Ժամը 15:00-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

«Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել»,- ասված է Երևանի մետրոպոլիտենի տարածած հայտարարությունում։

Ավելի վաղ ահազանգ էր ստացվել, որ Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված, մետրոյով ուղևորափոխադրումները ժամը 10:30-ից դադարեցված էին:

Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ահազանգ էր եղել նաև օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Իրականացրած աշխատանքների արդյունքում կրկին պայթուցիկ սարքավորումներ չէին հայտնաբերվել։

Մեկնաբանել